ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Խոնարհ ընթացք ունեցեք

Խոնարհ ընթացք ունեցեք
18.07.2026 | 00:59

Հուլիսի 18

Վախենալ, թե ուրիշներն ի՞նչ կասեն, նշանակում է` հավատքի պակաս ունենալ Իմ հանդեպ:
Այդպես չպետք է լինի:
Այդ բոլոր դժվարությունները` ձեր նկարագիրը մաքրագործելու գործողության վերածեք:
Դուք ձեզ տեսեք այնպես, ինչպես ձեր շուրջը եղածներն են տեսնում, ոչ թե` ինչպես դուք եք ուզում:
Աստծո առջև չափազանց խոնարհ ընթացք ունեցեք:
Ես ձեզ կբարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը:
Սակայն, մինչ բարձրանալը, դուք պետք է մաքրված ու լուսավորված լինեք:
Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ