Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ջուրը չի բերել

Ջուրը չի բերել
18.12.2015 | 01:26

Որպեսզի «ջրի բերած, ջրի տարած» չլինի, ջրային ոլորտին հատկացվող գումարները, ըստ ամենայնի, լինելու են վարչապետի ուշադրության կենտրոնում։ Երեկ գործադիրը որոշեց 495 մլն դրամ հատկացնել ջրային կոմիտեին` սպառողների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցման համար։ «Հատկացվող միջոցները ծախսեք նպատակային և էս կողմ-էն կողմ չանեք գումարները»,- կառավարության երեկվա նիստում նկատեց Հովիկ Աբրահամյանը։
Անցնող տարվա նախավերջի նիստում չանտեսվեց սահմանամերձ շրջանների խնդիրը։ Տավուշի մարզի ենթակառուցվածքների զարգացման համար որոշվեց հատկացնել 130 մլն դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ