ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

«Իմ քայլի» պատգամավորը գոհ է Հունան Պողոսյանի աշխատանքից

«Իմ քայլի» պատգամավորը գոհ է Հունան Պողոսյանի աշխատանքից
02.12.2020 | 12:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը գոհ է Սյունիքի՝ հրաժարականի դիմում գրած մարզպետ Հունան Պողոսյանի աշխատանքից: Լրագրողների հետ զրույցում հստակեցնում է՝ Պողոսյանն իրենց՝ պատգմավորների հետ չի քննարկել հրաժարականի հարցը:


«Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակելուց հետո վարչապետն ասում էր՝ Պողոսյանին մարզպետք է նշանակել, որ Սյունիքում կոտրի քրեական ենթամշակույթի մեջքը: Այդ մշակույթի կրողների մեջքը հաջողվե՞ց ջարդել»,- հարցրեցինք Համբարձումյանին:
«Իսկ դուք այս երկու տարիների ընթացքում նման բան տեսե՞լ եք, ես չեմ տեսել, չեմ տեսել այն ամենը, ինչը նախկինում տեղի էր ունենում»,- վստահեցրեց պատգամավորը:

Դիտվել է՝ 4299

Մեկնաբանություններ