Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Վաղը նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել

Վաղը նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել
06.02.2026 | 10:52

Իրանի շուրջ և Իրանի հետ կապված իրադարձություններն արագորեն հաջորդում են մեկը մյուսին: Վաղը կարող է շատ վճռորոշ կամ նույնիսկ բախտորոշ օր լինել… Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հնարավոր պայմանավորվածությունների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման պայման է առաջ քաշում, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ուժային միջամտության տարբերակը:

Ամերիկյան «Axios» պորտալը երեկ հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված են ուրբաթ օրը՝ փետրվարի 6-ին, չեղարկվել են, չեն կայանա: Այս մասին տեղեկությունը հրապարակել էր «Axios»-ի հրեա լրագրող Բարաք Ռավիդը: Ըստ նրա, չեղարկումը տեղի է ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից Իրանի հրաժարվելու պատճառով, ինչի մասին իրեն հայտնել են ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Axios»-ի աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Ստամբուլում, չեղարկվել է ոչ միջուկային հարցերի շուրջ բանակցություններ վարելուց Իրանի հրաժարվելու պատճառով: ԱՄՆ-ը չի համաձայնել իրանական կողմի առաջարկին՝ բանակցությունները տեղափոխել Օման և դրանք անցկացնել երկկողմ ձևաչափով, որպեսզի կենտրոնանան միայն միջուկային հարցերի վրա: Սակայն, ինչպես պարզվեց այսօր, ընդամենը մի քանի ժամ առաջ, հայտնի ցեղի ներկայացուցիչ Ռավիդը կեղծ տեղեկություն է հրապարակել՝ իր և Իսրայելի սիոնիստական վարչակարգի համար ցանկալին ներկայացնելով իբրև իրականություն:

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, Life.ru-ի փոխանցմամբ , ժամանել է Օման՝ Իրանի հետ բանակցությունների համար, որոնք նախատեսված են փետրվարի 6-ին: Դատելով «Flightradar24»-ի տեղեկություններից, ամերիկյան ներկայացուցչի «Bombardier Global 7500» ինքնաթիռը վայրէջք է կատարել Մասկատ քաղաքում:

Մերձավոր Արևելքի և Իսրայելի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդր Կարգինի կարծիքով, ԱՄՆ-ի և Իրանի միջև շփման կետեր չեն մնացել, և Մերձավոր Արևելքում նոր ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը մոտենում է առավելագույնին, ցանկացած պահի կարելի է սպասել էսկալացիայի։ Փորձագետն իր տելեգրամյան ալիքում հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է փակել միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչպես նաև Թեհրանի լիակատար հրաժարում բալիստիկ հրթիռներից և Իրանի վստահված անձանց աջակցությունից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է նաև, որ Իրանը մեղմացնի իր ներքին քաղաքականությունը, մասնավորապես, դադարի խստորեն հետապնդել բողոքի ցույցերի մասնակիցներին և չեղյալ հայտարարի նրանց մահվան դատավճիռները, եթե այդպիսիք արդեն նշանակված են:

Մինչդեռ, ըստ փորձագետի, Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել միայն իր միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանն այլ կետերի առնչությամբ չի ցանկանում զիջումների գնալ։

Հրթիռային ծրագիրը, Կարգինի հավաստմամբ, Թեհրանի հիմնական ռազմական գործիքն է, որով նա կարող է սպառնալ ինչպես Իսրայելին, այնպես էլ Պարսից ծոցի միապետություններին: Իրանը դժվար թե հրաժարվի նաև տարբեր պրոքսի ուժերին աջակցությունից, քանի որ «շիական առանցքի» ստեղծումը (Իրանում անվանում են «դիմադրության առանցք») և դրա միջոցով Իսրայելի վրա ճնշումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկն է: Եվ վերջապես հասկանալի է, որ նրանք չեն գնա նաև ներքին քաղաքականության փոփոխության, քանզի դա կնշանակի, որ իշխանությունը կարծես ներսից է փոխվում և հրաժարվում է ինքն իրենից։

Մինչդեռ, ինչպես նշել է քաղաքագետը, վերոնշյալ դիրքորոշումները, պահանջները չափազանց կարևոր են Թրամփի համար: Ստացվում է, որ փոխզիջման հասնելու համար թեմաներ գործնականում չեն մնացել։ Այսպիսով Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու ռիսկը դարձել է կրիտիկական, իսկ հակամարտության սրման հավանականությունը՝ չափազանց բարձր:

Եթե հավատանք «The Wall Street Journal»-ի (WSJ) հրապարակմանը, իրանցի դիվանագետների հետ զրույցներից հետո մերձավորարևելյան երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք քիչ բան են ակնկալում ուրբաթ Օմանում կայանալիք հանդիպումից: Ոմանք ենթադրում են, որ դա ավելի շուտ կլինի «գաղափարների փոխանակում՝ առանց որևէ որոշակի արդյունքի», մյուսները պնդում են, որ իրենք հաշտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև անխուսափելի ռազմական առճակատման հետ:

WSJ-ի հեղինակները կարծում են, որ Իրանը մարտավարական հաղթանակ է տարել՝ հասցնելով բանակցությունները տեղափոխել Օման։ Այն ավելի հանգիստ վայր է, որտեղ իրանցի բանակցողները կենթարկվեն ավելի քիչ ճնշումների տարածաշրջանային խոշոր տերությունների կողմից՝ ի տարբերություն Թուրքիայի, և համաշխարհային լրատվամիջոցների կողմից կարժանանան ոչ այնքան մեծ ուշադրության, որքան Ստամբուլում:

Ըստ Թուրքիայում իրանական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Օրալ Տողայի, Թեհրանը պնդել է հանդիպման վայրի փոփոխության հարցում, քանի որ Թուրքիայում բանակցությունների բազմակողմ ու բաց ձևաչափը համարել է բարձր ռիսկայնության ու ցածր արդյունավետությանմիջոցառում: Այս քայլը, Տողայի կարծիքով, ռազմավարական փորձ է՝ փոխելու բանակցությունների պայմանները հօգուտ իրենց։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ