Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

«Խաղաղության» վառելիքը՝ «դարի գործարք»

«Խաղաղության» վառելիքը՝ «դարի գործարք»
10.02.2026 | 16:25

Եվրամիությունը ընդդեմ Ռուսաստանի հաստատել է պատժամիջոցների 20-րդ փաթեթը:

Ադրբեջանական ՍՈՔԱՐ նավթային ընկերության՝ Վրաստանի սևծովյան ափին գտնվող Կուլևի տերմինալը հայտնվել է պատժամիջոցների ցանկում, որովհետև եվրոպացիները կարծում են, որ այդ տերմինալով իրականում ռուսական նավթ է արտահանվում՝ ադրբեջանականի անվան տակ:

Իսկ Իլհամ Հեյդարիչն ու Նիկոլ Վովաևիչը օր ու գիշեր Ադրբեջանից (Վրաստանով) Հայաստան ներմուծվող նավթամթերքի մասին են խոսում՝ դա ներկայացնելով, որպես դարի գործարք, որպես խաղաղության վառելիք:

Հետաքրքիր մարդիկ են էս եվրոպացիք, ռուսական նավթ ու գազ չեն ուզում, ադրբեջանական չեն ուզում, գուցե իրենց պետք չէ՞:

Սպասեք, հեսա ԹՐԻՓՓ-ով ողջ Միջին Ասիայի նավթն ու գազն ենք արտահանելու՝ դեպի...

Դեպի ու՞ր...

Արա Արայան

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ