Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Լսենք մեր մեծերին

Լսենք մեր մեծերին
08.09.2026 | 13:02
Գուցե և անիմաստ է, բայց ամեն կերպ փորձում եմ օգտակար լինել, փորձում եմ սթափեցնել և հետ պահել ճակատարգական սխալից, որը մահացու վտանգ է մեզ՝ հայերիս համար։ Ես ինքս վերլուծություններ չեմ անում, թեպետ կարող եմ, քանզի Հայոց Պատմությունը իմ տարերքն է և գիտեմ ամեն մի մանրուք իմ ազգի և հայրենիքի մասին։ Բայց ես մեր մեծերի խոսքերն եմ ներկայացնում՝ հետևությունները թողնելով ձեզ։
Լսենք մեր մեծերին.
Հայ մեծերը հայ-ռուսական բարեկամությունը դիտարկել են որպես հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, անվտանգության և մշակութային զարգացման կարևորագույն երաշխիք:
Հաճախ խեղաթյուրելով պատմությունն ու իրողությունները՝ Նժդեհին ներկայացնում են, որպես խիստ հակառուս, սակայն այդպես չէ։ Շատ աշխատությունների մեջ տեսնում ենք ճիշտ հակառակը։ Կարող եմ օրինակներ բերել օրինակ՝ Լեոյի «Անցյալից» հուշապատումից, կամ՝ Ռուբեն Սիմոնյանի. «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գրքից, որտեղ Նժդեհի մտքերը ավելի քան ռուսամետ են, բայց կարծում եմ ճիշտ կլինի մեջբերում անել հենց Նժդեհի գրքից։

«...Ցեղակրոնի համար առաջնային դաշնակիցը դա ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար չկան Հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է , որ պատմական զարգացման օրենքների համաձայն նա կարող էր միայն լիներ այդպիսին:
Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի՝ Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին , իսկ նրա պաշտպանի բարեկամը: Ցեղակրոնները բարյացակամ են իրենց թշնամու թշնամիների նկատմամբ և թշնամություն են տածում իրենց թշնամու բարեկամների հանդեպ:
Մենք լավ գիտակցում ենք, որ Անգլիան, որի հովանու տակ ապրում են հարյուր միլիոնավոր մահմեդականներ, նախապատվությունը չի տա մի բուռ հայերին: Որպես իմպերիալիստական ժողովուրդ անգլիացիները դաժան են, բարոյազուրկ(ինչպես հռոմեացիներն եին): Եթե նրանց շահերը պահանջեն, ապա կզոհաբերեն ոչ միայն հայ ժողովրդին, այլև տասնյակ այդպիսի ժողովուրդների:
Մենք ոչինչ չունենք՝ ո՜չ մեծ տարածք, ո՜չ մեծ քանակություն, ո՜չ տնտեսական մեծ հնարավորություններ, հանուն որոնց Անգլիան ցանկանա ճանաչել մեզ իբրև՝ թեկուզ անդրկովկասյան ժողովուրդների ընտանիքի իրավահավասար անդամ...
Արդեն երկար տարիներ, Անգլիայի օրհնությամբ, գործում է պանթուրքիզմը, որի ճանապարհի լայնքով տեղադրված է Հայաստանը, որը հեշտությամբ կարող է վերածվել Անկարայի ու Բաքվի միջև դիակների կամրջի: Ահա ինչով է պետք բացատրել Ցեղակրոն Ուխտերի թշնամանքը նաև Անգլիայի հանդեպ:
Այս մասին գիտեն և՜ թուրքերը, և՜ անգլիացիները, այդ պատճառով էլ վերջին տարիներին թուրքական մամուլի օրգանները մեղադրանքներ եին հնչեցնում միմիայն իմ հասցեին, իմ գործունեության դեմ..»։

Գ. Նժդեհ, երկեր, հ.2, էջ՝ 445
Ամենայն հայոց բանաստեղծը ևս բարձր է գնահատել ռուս ժողովրդի և գրողների հոգևոր մեծությունն ու պարզությունը:
Թումանյանը հատկապես արժևորել է ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը և կարևորել Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում։ Նա ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նա ասել է. «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ։ Սա է հայ ժողովրդին ռուսների օգնության պատճառը, դրա հետևողականության պատճառը։ Ահա թե ինչու են իմ համակրանքն ու հույսերը կապվում Ռուսաստանի հետ»։

«...Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ։ Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։
Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։
Եվ տեղ չկա խուսափելու...»։

Հովհաննես Թումանյան

1913թ
Ավետիք Իսահակյանը ևս բարձր է գնահատել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ այն դիտարկելով որպես հայ ժողովրդի գոյատևման և ապագայի կարևոր հենարաններից մեկը։
Իր հրապարակումներում, նամակներում և զրույցներում Վարպետը նշել է, որ ռուս ժողովրդի բարեկամությունը և հզորության գործոնը կենսական նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության և տարածաշրջանային մարտահրավերների (մասնավորապես՝ թուրքական վտանգի) դեմ պայքարում։
Օրինակի համար ահա մի հատված Ավետիք Իսահակյանի գրած նամակից.

«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա, կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը:
Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է... Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում,խաբում են մեզ:
Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը....»
«...Մեզ մնում է միայն ռուսը...Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ... Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է...Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու...
Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը..․ Տեսնում ե՞ս, թե ինչ է խորհում Եվրոպան, թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային այս Ղարսը կորցրած չեին լինի և 6000 հայ հողի տակ դրած....»։

Ավետիք Իսահակյան

1920
Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին Ռուսաստանի, ռուսական քաղաքականության և հայ-ռուսական հարաբերությունների մասին արտահայտվել է իր երկու հիմնարար աշխատություններում՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (1923 թ.) և «Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան» (1924 թ.)։
Չնայած անցյալի քննադատությանը՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920 թ. հետո) Քաջազնունին գալիս է այն եզրակացության, որ Հայաստանի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը Ռուսաստանն է։
Քաջազնունին նշում էր, որ Հայաստանը գտնվում է երկու հզոր ուժերի՝ Թուրքիայի և Ռուսաստանի արանքում: Քանի որ Արևմուտքից (ԱՄՆ, Եվրոպա) իրական օգնություն ակնկալելն անհնար է, Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջև:
Քաջազնունու միտքը հանգում էր հետևյալ իրապաշտական բանաձևին. Ռուսաստանին պետք չէ սիրել կամ նրանից հրաշքներ սպասել, բայց աշխարհագրական դիրքի և թուրքական վտանգի պատճառով հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու պետականության պահպանումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ դաշնակցությամբ կամ նրա կազմում։
Քաջազնունու խոհերից.

«Եթե ռուսները արտաքսվեն
Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական
Ադրբեջանի արանքում, ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը,
ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ
հաճո լինի թուրքերին… Ուրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ
գոյություն ուներ 1918-20 թվականներին, մի անտանելի դրություն, որի մեջ
խեղդվում էր Հայաստանը և որից նրան փրկեց միմիայն ռուսների վերադարձը:
Ահա հեռանկարները»։

Հովհաննես Քաջազնունի

1924
Մեծն Կոմիտասը նույնպես կողմնակից էր ռուս - հայ բարեկամության ամրապնդմանը։ Նա խորապես ուսումնասիրել էր եվրոպական խոշոր պետությունների քաղաքականությունը Հայկական հարցում, ամբողջովին համոզվել էր դրանում թաքնված ցինիզմի ու եսասիրության մեջ եւ զգուշացնում էր. «Չպետք է μաժանվենք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին» եւ հետո ավելացնում. «Եվրոպայում մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. Պաղ երկրի բույսերը մեր ջերմ արեւի տակ կկիզվեն»:
Կոմիտասը մերժել է եվրոպական պետություններին ապավինելու մտայնությունը և հանճարեղ խորաթափանցությամբ դրել է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

«Մենք այժմ,- գրել է Կոմիտասը,- իսկապէս ռուսաց շահի առարկան ենք, մեր երկիրն արդեն որոշած է այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու: Ուրեմն պիտի ձգտինք մեզ ազատագրել երկու կերպ, թեպէտ երկուքի վերջակէտն էլ նոյնն է, տարբեր ուղիով միայն: Առաջինն է առավելագոյնը` ինքնուրիւն ու անկախ լինելով՝ իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտութեան առաջ և երկրորդը` նվազագոյնը` ապավինել Քեռի-Ռուսին եւ միաձույլ հայութիւն սահմանել»:
Կոմիտասը գտնում էր, որ այս երկու ուղիներն էլ նույնն են, բայց երկրորդը համարում էր «իրագործելի` շահերի նոյնութեան վերա հենվելով...»:
Նկատի ունենալով, որ Հայկական հարցում եվրոպական պետությունները որեւէ շահագրգռություն չունեն եւ անտարբեր են հայության ճակատագրի նկատմամբ՝ Կոմիտասը հայության փրկության գործում կարեւորել է Ռուսաստանի դերն ու նշանակությունը։
Այո՛, չկա փրկություն առանց Ռուսաստանի: Սա լավ էր ըմբռնել, թվում է, թե քաղաքականությունից շատ հեռու կանգնած, բայց իր ժողովրդի ճակատագրով ապրող Մեծն Կոմիտասը:
Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանը նույնպես հավատով էր լցված Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ եւ բարձր էր գնահատում հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի հետ ամուր դաշինքը:
1926 թ. Նոյեմբերի 28-ին Ֆրեզնոյում տեղի ունեցած Սովետական Հայաստանի 6-րդ տարեդարձին նվիրված հանդեսում Ժողովրդական հերոսը սրտի խոսք է ասել «Մեր բոլորի կողմից պաշտելի Սովետական Հայաստանի» մասին:

«Հայ ժողովուրդը,- ասել է նա,- ընդմիշտ փրկված է շնորհիվ ազատասեր ռուս ժողովրդի, որը ծանր պահին ձեռք մեկնեց անկման եզրին կանգնած հայ ժողովրդին եւ փրկեց նրան: Այժմ բազմաչարչար եւ հալածված հայ ժողովուրդը ունի իր հայրենիքը: Թող հավերժ ապրի հայ եւ ռուս ժողովուդների դարավոր բարեկամությունը»:
Ժողովրդական հերոսն իր ելույթն ավարտում է՝ ասելով հետեւյալը.
«Ունիմ միայն մէկ նպատակ՝ վերադառնալ ազատ Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին եւ ապա հանգիստ մեռնել», «Պայքար», նոյեմբերի 28, 1926 թ.):
Տասներորդ. Արեւմտյան տերությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողել եւ արտահայտվել են հայ ժողովրդին թուրքական լծից ազատագրելու մասին:
Բայց հենց որ ստեղծվել է իրենց խոստումը իրականացնելու հնարավորությունը, արեւմտյան տերությունները, մոռանալով իրենց խոստումները, պաշտպանել են Թուրքիային: Այդպես է եղել բոլոր ժամանակներում:
Ուստի, Հայկական հարցի ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում եւ Վաշինգտոնում:
Հայկական հարցն առաջացումից հետո մինչեւ այժմ ոչ մի առաջընթաց չի ունեցել: Այդ երկար ու ձիգ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման գործում որեւէ դրական տեղաշարժ չի կատարվել՝ հենց արեւմտյան տերությունների մեղքով:

Անդրանիկ Զորավար

1926 թ.

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից
Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ