2021-ի ընտրություններում նիկոլը ստացել էր 196,103-ով ավելի քիչ քվե, քան 2018 թվականի ընտրություններում։ Ասել է թե՝ 22%-ը խելքի էին եկել պատերազմից հետո...
Սիրում եմ լռությունը։ Լռակյաց մարդուն կարելի ա սիրել կամ չսիրել, բայց չի կարելի չհարգել։ Հոդաբաշխ խոսքի գյուտից հետո լռությունը մարդու ամենամեծ նվաճումն ա...
Երեխաների պաշտպանության օրը նաև մեր ներսում նստած երեխայի պաշտպանության օրն ա։
Շատ կարևոր ա էդ երեխային պաշտպանելը։ Նա ամեն օր հարձակումների ա ենթարկվում, հաճախ ծաղրում են, անպատվում...
Երեկ փողոցում իմ ծանոթ, 70-նն անց բարձրագույն կրթությամբ տղամարդը, ով նույնիսկ գրքեր է խմբագրել, ասաց, որ Կիրանցից ոչ մի մետր հող չի հանձնվել Ադրբեջանին...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...