ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում

Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում
28.03.2020 | 22:48

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում: «Հենրիխ Մխիթարյանը մեծ, ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա մեծ ֆուտբոլիստ է խաղադաշտում և մեծ մարդ խաղադաշտից դուրս»՝ Ձանիոլոյի խոսքերը փոխանցում է Mediagol.it կայքը:

Դիտվել է՝ 6927

Մեկնաբանություններ