«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Եթե մի օր Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն և օրենքի իշխանություն՝ բոլորը պատասխան են տալու

Եթե մի օր Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն և օրենքի իշխանություն՝ բոլորը պատասխան են տալու
08.12.2025 | 10:51

Դաժան տեսարան էր... պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել: Մռայլ դեմքերով, սեփական արարքի սոսկալիության գիտակցումով, հայացքները փախցնելով` գալիս են «հրոսակները», ոստիկաններով շրջապատված, ներխուժում են զավթված քրիստոնեական տաճարը` փոքրաթիվ դավաճանների և մի քիչ ավելի հիմարների աջակցությամբ և անօրինական ծես անում։

Նպատակը մեկն է` այս ամենից դժգոհ, այս ամենը մերժող մարդկանց խելագարեցնել, հունից հանել, ներշնչել, որ անիմաստ է իրենց դեմ պայքարելը... իսկ մենք մի խնդիր ունենք` չխելագարվել, չներշնչվել, հումորով ու արհամարհանքով դիտել այս թատրոնը և գիտակցել, որ սա ոչինչ չի նշանակում, որ սա հակառակ էֆեկտն է ունենալու... և որ սա իրենց հիստերիայի, թուլության, դատապարտվածության, հոգեվարքի նշանն է ընդամենը։

Բայց անկախ ամեն ինչից մի շարք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ վերադասի ապօրինի հրամաններն իրենց չի ազատում պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն, Քննչական կոմիտեի նախագահ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ, ոստիկանապետ, քննիչներ, դատավորներ։ Հատկապես ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պետք է գիտակցի, որ ոչ միայն Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք է խախտել, այլև Աստծո ու մարդկային համակեցության օրենքները: Եվ դրա համար բավարար ապացույցներն արդեն կան, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի խոստովանական «ցուցմունքները»` օրերս բարձրաձայնված:

Դատավոր Մասիս Մելքոնյանը պետք է իմանա, որ իր տված ապօրինի կալանքների որոշումները վաղեմության ժամկետ չունեն, ինքը վաղ, թե ուշ դրանց համար պատասխան է տալու։ Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է իմանա, որ քաղաքական հիմքեր ունեցող, զրո ապացույցներով գործերի հարուցումը մի օր իր քթից է գալու։

Նրանք բոլորը չարաշահել են իրենց լիազորությունները, դարձել են հալածանքների գործիք և եթե մի օր Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն եւ օրենքի իշխանություն, ապա բոլորը պատասխան են տալու, անգամ այն քաղաքացինները, որոնք այս ամենը տեսել են, լռել են, չեն միջամտել, չեն կանխել... խոսքը միայն քրեական պատասխանատվության մասին չէ։

Ինչպես ստալինյան դարաշրջանի ավարտից հետո երկար տարիներ փնտրում գտնում էին այդ ռեպրեսիաներին այս կամ այն կերպ մասնակցած, մատնագրեր գրած եւ անգամ կուսակցական ժողովների ժամանակ իրենց գործընկերների դեմ քվեարկած մարդկանց ու նրանց սերունդներին և պատժում էին, վրեժ էին լուծում...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4500

Մեկնաբանություններ