Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան

Իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան
16.11.2025 | 11:19

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում»: Դե, կարելի էր ասել՝ բան էր ասաց, ու անցնել առաջ: Բայց իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան:

Բնական է, որ նման հայտարարությանը բազմաթիվ քաղաքացիների առաջին ռեակցիան հենց թեկուզ սոցցանցերում հետևյալն էր. «Իսկ դու ո՞վ ես, որ նման բան հայտարարես կամ որոշես»: Չէ, իսկապես, էլի, ո՞վ է նման բան հայտարարում: Քվեախցիկում, ինչպես մնացյալ բոլորս, ընդամենը 1 ձայնի իրավունք ունեցող մի անձնավորություն, որը հանգամանքների ու «թավիշի» բերումով, ահա, արդեն 8 տարի ՀՀ վարչապետի պաշտոնում է ու աղետել է Արցախն ու Հայաստանը:

Լավ, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, երկրի նախագահը, վարչապետը ո՞վ է, ժողովո՞ւրդն է, Հայաստանի բոլոր ընտրողների հավաքական ձա՞յնն է: Երկրի ղեկավարն ընդամենը մոտ 2 միլիոն ընտրողից մեկն է: Այնպես որ, ոչ ոք, ով էլ նա լինի, չի կարող ժողովրդի, ՀՀ քաղաքացիների փոխարեն որոշել, թե ով կամ որ ուժը պետք է լինի խորհրդարանում, որը՝ չլինի: Եթե, իհարկե, այդ մեկը այլ ցանկություններ չունի, ու տվյալ հայտարարությունը ուղղակի հրահանգ չէ ընտրություններից առաջ:

Իսկ թե ով կլինի խորհրդարանում, օրը կգա, մարդիկ կընտրեն, կերևա:

Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով չպիտի լինի, որոշակի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքների ու տարբեր օրենքների լուրջ խախտում է: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները կարող են վկայել, որ նա ամենևին չի ցանկանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել, և ցանկություն ունի այնպիսի պատկեր նկարել, որ խորհրդարան անցնեն միայն նրանք, որոնք իրեն պետք են: Այ, սա արդեն ամենահետաքրքիրն է «ժողբաստիոնի» թեզերի տեսանկյունից...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ