ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ցավում եմ, որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են

Ցավում եմ, որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են
24.11.2025 | 16:07

Սիրելինե՜ր,

անչափ շնորհակալ եմ ձեր զորակցության խոսքերի համար։ Բայց առավել ուրախ եմ ոչ թե իմ անձի, այլ ձեր՝ ճշմարտության և արդարության կողմը բռնելու համար։

Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։)))

Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․

Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։

Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ մասին է ))

Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ու՞ր ենք հասել․․․

Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ»:

Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։

Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․

Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են։

Սա միայն մեկ բան է մեզ հուշում․ չի՛ կարելի դադարել խոսել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին և պետք է շարունակել անտրտունջ պայքարը։

Վստահ եմ, մեր պայքարը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ․․․ ԱՍՏԾՈՎ․․․

Երախտագիտությամբ և սիրով՝

ՀՀ թիվ 1 «ահաբեկիչ» Լիդյա Մանթաշյան

«Աբովյան» ՔԿՀ, խուց N 19

24.11.2025 թ․

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ