Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Երբ եվրապաշտոնյաներն օգնությունից են խոսում, ես ակամա մտաբերում եմ «Վեոլիա ջուր»-ը

Երբ եվրապաշտոնյաներն օգնությունից են խոսում, ես ակամա մտաբերում եմ «Վեոլիա ջուր»-ը
17.12.2025 | 13:16

Երբ խոսում է Կայա Կալլասը, Շառլ Միշելը և մնացածը, ես միանգամից մտաբերում եմ ... «Վեոլիա ջուր» չգիտեմինչը:

Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ «Հայաստանն օգնություն է խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում»: Եվ խոստացավ, որ «իրենք կօգնեն» Հայաստանին: Բա ինչպե՞ս չհիշել «Վեոլիային»:

Ուրեմն, 2023թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկեցին «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատեց «Վեոլիա»-ի՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով:

Կարծում եմ` բոլորդ գիտեք, թե ինչպես է մեր երկրում իրեն դրսևորում «Վեոլիա ջուր» չգիտեմինչը: Եվ, եթե սրանք չեն կարողանում 29.743 քառ. կմ. տարածքում անգամ ջրի հարց լուծել, ապա ինչպե՞ս են պատկերացնում «արտաքին ազդեցության դեմ պայքարը»:

Կներեք, սակայն, երբ եվրոպաշտոնյաներն օգնությունից են խոսում, ես ակամա մտաբերում եմ «Վեոլիա ջուր»-ը և ցանկանում եմ գոռալ, որ մեզ ձեր օգնությունը (ջուրը) պետք չէ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ