«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Իվետա Տոնոյան. ԲՀԿ-ի օրակարգում նախ կառավարության փոփոխությունն է, հետո խորհրդարանական ընտրությունները

Իվետա Տոնոյան. ԲՀԿ-ի օրակարգում նախ կառավարության փոփոխությունն է, հետո խորհրդարանական ընտրությունները
11.12.2020 | 14:05

ԲՀԿ-ն այս պահին ունի քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և հետո նոր միայն խորհրդարանակն ընտրությունների անցկացում՝ Աժ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա ընդգծեց՝ Փաշինյանը և իր ղեկավարած կառավարությունը այսօր չունեն բավարար չափով լեգիտիմություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար։ «Այն կառավարությունը, որը ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ, չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: - Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները, չի բացառվում, գնան այդ քայլին՝ փորձելով ամեն կերպ պահպանել իշխանությունը, սակայն, կրկնում եմ՝ մեզ համար այս պահին կա քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և դրանից հետո նոր միայն նոր վարչապետի գլխավորությամբ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Երբ կրքերը կհանդարտվեն, երբ հանրությունը կգիտակցի այն ամբողջ ողբերգության ծավալը, որը տեղի է ունեցել, հանրությունը կգնա ընտրատեղամաս և ինքը կորոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը, Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը»։

Դիտվել է՝ 8929

Մեկնաբանություններ