Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

«Դաչա 2»-ի սոցհարցումները

«Դաչա 2»-ի սոցհարցումները
07.03.2026 | 13:25

Կա՞ մեկը, որ կարող է մեկնաբանել այս տարօրինակ տրանսֆորմացիան։ IRI-ի հրապարակած սոցհարցումների թվերը մոտ մեկ շաբաթ առաջ այս կամ այն ծավալով արդեն կային բոլոր քաղաքական ուժերի մոտ։ Բայց դրանք բոլորովին այլ թվեր էին։

Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում․ ինչպե՞ս ստացվեց, որ տվյալների հրապարակումը հանկարծ հետաձգվեց (ինչի մասին գրում էր մամուլը), և մեկ էլ մի գեղեցիկ առավոտ Ալեն Սիմոնյանը հրապարակեց բոլորովին այլ թվեր։

Շա՜տ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ։

Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2»։ Հավանորեն խուճապը գալիս էր նրանից, որ ունեին իրական թվերը։

Եվ ահա այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ