Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Դպրոցներում պարտադիր է «Փառքի անկյունը», և որևէ մեկը չի կարող այն ոչնչացնել

Դպրոցներում պարտադիր է «Փառքի անկյունը», և որևէ մեկը չի կարող այն ոչնչացնել
20.02.2026 | 11:01

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը»։ Պատճառաբանում են, թե այդպես հրահանգել են մարզպետարանից։

Նորակերտի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով դպրոցում պահել ազգային դաստիարակության այդ կարևոր միջոցը, որի շնորհիվ երեխաները ճանաչում են հայրենիքի պաշտպանության համար հերոսական պայքար մղած մեր հայրենակիցների սխրանքներին։

Գրություն եմ ուղարկել վարչապետի աշխատակազմ և կրթության նախարարություն՝ պարզելու, թե կոնկրետ ո՞ր իրավական նորմով է որոշվել դպրոցներից հանել ազգային կրթության այս միջոցը և ովքե՞ր են դրա հեղինակները։

Դպրոցներում պարտադիր է «Փառքի անկյունը», և որևէ մեկը չի կարող այն ոչնչացնել։ Նորակերտի դպրոցում էլ անպայման կվերականգնվի։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ