CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Նույնիսկ անթարգմանելի կարոտն ենք փորձում նկարել աջուձախ

Նույնիսկ անթարգմանելի կարոտն ենք փորձում նկարել աջուձախ
25.02.2026 | 17:07

Ամեն ինչ նկարվում է հիմա։

Սերը նկարել կլինի՞ կամ կարոտը։ Տեսախցիկն առած` մտնում ենք երկու` իրար կարոտած, տարիներով իրարից հեռու ապրած, հազիվ իրար գտած մարդկանց արանքներն ու նկարում։ Մարդիկ էլ ստիպված սկսում են բեմադրել իրենց զգացմունքներն, ու մի տեսակ արժեզրկվում են նրանց թանկ ապրումները։

Էսքան նկարել ու բեմադրել կլինի՞։

Ազնիվ էլ ի՞նչ է մնացել, անկեղծ էլ ի՞նչ է մնացել աշխարհի երեսին, բնական, արդար, էլ ինչ է մնացել, որ նույնիսկ անթարգմանելի կարոտն ենք փորձում նկարել աջուձախ։

Չիմացանք` ինչպես սերն ու կարոտը սահուն դուրս եկան մարդկանց սրտերից ու տեղափոխվեցին տեսանյութերի ու անշունչ նկարների մեջ։

Ու կորցրին իրենց բնական տեսքը, իմաստը, շունչը։

Հեռախոսների տեսախցիկները դարձել են մեր կյանքի «երրորդ ավելորդը»։ Մարդիկ իմանալով, որ իրենց նկարում են, ամենանվիրական պահերին անխուսափելիորեն փոխում են իրենց վարքագիծը։

Մեր ներքին ապրումները լուրջ կարիք ունեն պաշտպանվածության։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 8497

Մեկնաբանություններ