Երբ խոսքը Հայրենիքի հանդեպ պարտավորությունների կատարման կամ չկատարման մասին Է, Գասպարյան Օնիկն առաջարկում է «ԱԺ-ում կազմակերպել ՓԱԿ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ»:
Սակայն, երբ խոսքը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պաշտոնի մասին է, Գասպարյան Օնիկն այդ պաշտոնի համար պայքարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՎ` դատարանում (ՎԴ/2267/05/21, ՎԴ/2014/05/21, ՎԴ/2029/05/21):
Այդպես ազնիվ չէ: Պաշտոնը Հայրենիք չէ, իսկ Հայրենիքը պաշտոն չէ:
Թեպետ, արդարության համար նշեմ, որ թե՜ Հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել:
Մեկը դատարանում, մյուսը` անդրկուլիսներում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ