Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ

Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ
07.08.2026 | 16:06

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից:

Եկեղեցին չի կարող իրեն օտար համարել այն ժողովրդին, որի հոգևոր մայրն է։

Երբ վտանգվում են ժողովուրդը, խաղաղությունը, սրբավայրերը, եկեղեցական, մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը, Եկեղեցին չի կարող հրաժարվել իր հովվական ու մարգարեական պատասխանատվությունից։

Դարեր շարունակ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, հենց Հայ Եկեղեցին է իր վրա վերցրել ազգային ինքնության, պետականության վերականգնման, կրթության, ազգային դիմադրողականության և պետականության վերականգնման գործում կարևոր առաքելություն։ Եկեղեցին ազգային ինքնության հիմնասյունն է, ոչ թե լոկ «մասնավոր կազմակերպություն»։

Լռությունը չարիքի կամ անարդարության առջև քրիստոնեական առաքինություն չէ, այլ մեղսակցություն։ Քրիստոսի պատվիրած «երկրի աղն» ու «աշխարհի լույսը» լինելը (Մատթ. 5:13-14) նշանակում է ազդել հասարակության բարոյական առողջացման վրա, այլ ոչ թե փակվել տաճարի պատերի ներսում։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ