Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Սարիթաղցիները հրաժարվում են վճարելուց դեկտեմբեր ամսվա աղբահանության վարձը

Սարիթաղցիները հրաժարվում են վճարելուց դեկտեմբեր ամսվա աղբահանության վարձը
21.02.2014 | 15:30

Այսօր Սարի թաղի մի խումբ բնակիչ-կանայք վեճի էին բռնվել չգիտես ինչ հրաշքով թաղամասում հայտնված աղբատար մեքենայի վարորդի հետ: Ինչպես պարզվեց` վերջինս բնակիչներին ընդամենը փորձել է հիշեցնել, որ դեկտեմբեր ամսվա աղբահանության վճարը պետք է մուծել. «Աղբահանություն եղե՞լ է, որ վճարենք: Ամբողջ ամիս, հունվարն էլ հետը, մեր աղբը կուտակված է եղել մեր տան մեջ, ինքներս ենք մեր աղբը թափել, ինչո՞ւ պիտի վճարենք»,-ասում էին կանայք:
Մեքենայի վրա կանգնած աղբը թափող բանվորն էլ սպառնաց, որ եթե չվճարեն ամսվա վճարը, նրանց աղբը հետ կվերադարձնի. «Տուր-տուր, տեսնենք ոնց ես առանձնացնում մեր աղբը. Նայիր հա՜, չխառնես, կբողոքենք»,-սովորության համաձայն կատակի տվեցին սարիթաղցիները:
Եթե ավելի լուրջ, պետք է փաստել, որ Էրեբունու համայնքի Սարի թաղ կոչվող թաղամասում ոչ միայն դեկտեմբեր, այլև գրեթե ողջ հունվար ամիսը կուտակված սառած աղբը մարդկանց բակերից չի տեղափոխվել: Բնակիչներն իրենք են սեփական միջոցներով ազատվել իրենց տունն ու դուռը «զարդարող» աղբից: Եթե վարչական շրջանը արդարամիտ լինի, ապա պետք է գոնե դեկտեմբեր ամսվա աղբահանության վարձավճարը չեղյալ համարի: Թեպետ` ինչի՞ մասին է խոսքը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 41900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ