ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ասում են

Ասում են
12.04.2022 | 09:54

Մինսկի խմբի փլուզումը կամ «չեղարկումը» Բաքվի երկարաժամկետ ռազմավարական նպատակներից էր, որը թույլ կտա ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման հարցը «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» հարթությունից տեղափոխել «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարթություն» (օրինակ՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք, սեփական հեռուստաալիք ունենալու իրավունք և այլն)։

Այլ կերպ ասած, «Ռուսաստանին չեղարկելու մշակույթը» նպաստում է Բաքվի և Թուրքիայի օրակարգի առաջխաղացմանը Ղարաբաղի և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի շուրջ բանակցություններում։
Ադրբեջանը մոտ է հերթական դիվանագիտական բեկմանը, իսկ Հայաստանը մոտ է լիակատար մեկուսացմանը և «պետականության մնացորդների» կորստին։


Բենիամին Մաթևոսյան

Դիտվել է՝ 40752

Մեկնաբանություններ