ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Հայկական հետքն իսպառ ոչնչացնելու բացահայտ հայատյաց քաղաքականություն

Հայկական հետքն իսպառ ոչնչացնելու բացահայտ հայատյաց քաղաքականություն
21.04.2026 | 13:06

Այլ պետություններում միջազգային իրավունքին համապատասխան, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանությունը ճաշակի հարց չէ, այն Սահմանադրության 19֊րդ հոդվածի իմպերատիվ պահանջն է։ Սահմանադրությունն էլ ռեստորանային մենյու չէ, դրա թե՚ իշխանություն շնորհող և թեՙ պարտականություն ու պատասխանատվություն ամրագրող հիմնադրույթները հավասարապես պարտադիր են։

Ադրբեջանական զինուժի կողմից պատմամշակութային հայկական սրբավայրերի նկատմամբ բարբարոսությունը չի կարող լռության մատնվել, սա ոչ միայն խաղաղության հետ անգամ հեռավոր աղերսներ չունի, այլև հայկական հետքն իսպառ ոչնչացնելու բացահայտ հայատյաց քաղաքականություն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4394

Մեկնաբանություններ