ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Պարզվում է՝ 44-օրյայի պարտության մեղավորն արծվի փակ կտուցն էր

Պարզվում է՝ 44-օրյայի պարտության մեղավորն արծվի փակ կտուցն էր
27.05.2026 | 20:02

Այսօր ՀՀ ՊՆ-ն Հանրապետության օրվան նվիրված տոնական պաստառներին Զինված ուժերի նոր խորհրդանիշի հայտնվելուց մի քանի օր անց պարզաբանումներ է հրապարակել խորհրդանիշի փոփոխության դրդապատճառների վերաբերյալ։ Գերատեսչությունը զինանշանի արդիականացումը հիմնավորել է 2001 թվականին հաստատված տարբերակում առկա թերություններով։

Ըստ ՊՆ պարզաբանումներից մեկի՝ հաղթանակած բանակի զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, պատկերված էր փակ կտուցով, ինչը «հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ»։

Բանից պարզվում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի, ըստ էության, իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծվի փակ կտուցով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

27.05.2026 թ.

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ

class="footer-right"> .