Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

300 տարի անց էլ մնում է անհասկանալի

300 տարի անց էլ մնում է անհասկանալի
04.09.2023 | 13:01

«Արդար թագավորը աշխարհ է շինում, իսկ անօրեն մարդը` կործանում։ Դա կարելի է տեսնել նաև մեզանում»։

Այս տողերը հայ հրապարակախոսական առաջին տպագիր աշխատության` «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքում դեռ 1771 թ. զետեղել է Մովսես Բաղրամյանը։

300 տարի անց էլ պարզագույն այս բանը մեզանում շարունակում է մնալ մեծամասամբ անհասկանալի։ Ու սա չի վերաբերում միայն երկրի ղեկավարին, այլ ղեկավարներին՝ բոլոր մակարդակներում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4781

Մեկնաբանություններ