Աղոթարան
01.11.2026 | 00:06
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ. պատկառում եմ ամոթից և զարհուրում իմ գործերից։ Չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել։
Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ։
Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ
Մեկնաբանություններ