«Մոնթեն եղել է դավաճան ու մեղադրված է եղել Իսրայելի լրտես լինելու մեջ։ Եղել է վախկոտի մեկն ու կյանքը փրկելու համար փախել է Հայաստան։ Հետո շատ պատահաբար հայտնվել է Արցախում, բայց իհարկե ոչինչ չի արել ու պարզապես շարքային ֆիդայի է եղել...
Եթե ամփոփենք դարերի խորքից եկող մեր ներքին ծարավն ու այսօրվա գոյաբանական հրամայականը, ապա Հայկական Երազանքը այլևս չի կարող լինել լոկ պասիվ պահպանողականություն կամ արդարության հայցում...
Լինում են պահեր, երբ դիպվածային մի պատկեր կամ համացանցային ինչ-որ Reels հուշի թևերով քեզ հասցնում է անցյալ, պատառոտում ներկայի անբարո քողն ու ստիպում նորովի վերապրել ամբողջ կյանքդ...
Հաջողությունը հազվադեպ է պայմանավորված միայն ռեսուրսներով, ֆինանսներով կամ աշխարհագրական դիրքով։ Առանցքային գործոնը միշտ եղել և մնում է մարդկային ռեսուրսը։ Ճիշտ կադրային քաղաքականությունը՝ «ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ մարդուն» նշանակելու արվեստը, ընդունակ է ավերակներից վերականգնել համակարգերը...
Վերջին շրջանում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար անսպասելի այցեր է իրականացնում իրեն վստահված գերատեսչության զորամասեր՝ դրանք տեսանկարահանելով և տեսանյութերը հրապարակելով իր սոցիալական էջերում...
Հարգելի՛ հայրենակիցներ:
Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել։ Այդպես է բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում․ Հայաստանը բացառություն չէ...
Ընտանիքի մոդելը մեկն է՝ իմաստուն մեծեր, հարգալից փոքրեր, սեր, հարգանք, հոգատարություն՝ միմյանց հանդեպ, դերերի ճիշտ բաշխում, պատասխանատվություն և նվիրում, ստեղծում, փոխանցում...
Միմյանց չհանդուրժող ուժերի միջև պատերազմները երբեք չեն ավարտվում: Ձևափոխվում, այլակերպվում, անցնում են դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ հարթակներ, և առաջին իսկ պատեհ առիթով վերածվում ռազմական բախման...
Եվրամիության հետ Հայաստանի հետագա մերձեցումը և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող են հանրապետության համար վերածվել էներգառեսուրսների կտրուկ թանկացման...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...