Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգ մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ժամանակ, «RT на русском»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանին, եթե գործարքը չկայանա մինչև հրադադարի ռեժիմի ժամկետի ավարտը...