Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը

Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը
16.01.2026 | 14:02

Հայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից` վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով` տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար:

Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:

Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայրով ման ածեն Սուրբ Գեղարդը` քպ-ական աղտեղիքներով ու գարշահոտությամբ համեմված քաղաքական համաճարակի դեմ պայքարելու համար` գյուղերում ու քաղաքներում բացատրելով այդ քայլի կարևորությունը:

Բոլոր տեսակի համաճարակների դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ