ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Պաշտոնական Երևանը, փաստորեն, ՀՀ ինքնիշխան տարածքի բնապահպանական խնդիրներով չի զբաղվում

Պաշտոնական Երևանը, փաստորեն, ՀՀ ինքնիշխան տարածքի բնապահպանական խնդիրներով չի զբաղվում
01.10.2025 | 10:57

Պարզվում է`ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Վերջերս գրել էի, որ ադրբեջանցիները ցամաքեցրել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենի ջրվեժը: Մեծ հաշվով, գիտեի, որ պաշտոնական Երևանը թքած կունենա թե՛ գրառմանս, թե՛ Արծվաշենի վրա: Այդ իսկ պատճառով բավարարվեցի միայն հոդվածի հրապարակմամբ: Ի տարբերություն ինձ, ակտիվ քաղաքացիներից Սեմյոն Բաբայանը (Sem Byan) դիմեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Բա էլ ու՞մ դիմեր:

Տեսչական մարմնից պատասխանեցին, որ խնդիրը «դուրս է նրանց լիազորություններից»: Այսինքն, ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող տարածքի խնդիրները «դուրս են» պաշտոնական Երևանի լիազորություններից: Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանն, ի դեմս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ակամա հիշեցի ժամանակին նման պայմաններում պաշտոնական Բաքվի գործողությունները: Սկսած Լեռնային Ղարաբաղ այցելության համար «սև ցուցակում» ընդգրկելուց մինչև բնապահպանական ոլորտում «հանցագործությունների» վերաբերյալ հաղորդումներն ու քրեական գործերի հարուցում:

Ի տարբերություն պաշտոնական Բաքվի, պաշտոնական Երևանը փաստացի ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի բնապահպանական խնդիրներով չի զբաղվում:

Այսպես շարունակվելու դեպքում, գոնե բնապահպանական խնդիրների առկայության դեպքում, Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն Բաքվին դիմել:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 14280

Մեկնաբանություններ