Դիտեցի քաղաքացու և Ռոբերտ Քոչարյանի երկխոսությունը, որտեղ քաղաքացին Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր Գոռ Քլոյանի մահվան մեջ։
Իհարկե, հիշում ենք, որ Գոռ Քլոյանի քույրը Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում էր պատգամավոր և ենթադրաբար սա քպ-ի պատասխանն էր նախորդ օրերի Փաշինյանի խայտառակ վարքագծի «առիթներին»։
Բայց` Ռոբերտ Քոչարյանի սառնասրտությունը, մարդկային ու քաղաքական վարքագիծը անխոս օրինակելի է։ Վատ չէր լինի, որ Փաշինյանն ուշի-ուշով դիտի, թե ինչպես պետք է իրեն պահի քաղաքական առաջնորդը նման իրավիճակներում։
Ի դեպ, Քլոյանի անունն ու մահը շահագործողն անխոս, եթե այդպես մոտենար Փաշինյանին ու հարցներ Փաշինյանի կողմից ղեկավարած (ինքն էր ասում, որ չկասկածենք իրա պատերազմ ղեկավարելու հմտությունների վրա) աննորմալ պատերազմի հետևանքով անտուն և անհայր, անմայր մնացած երեխաների մասին, ապա առնվազն հիմա Արթուր Օսիպյանի կողքի խցում կլիներ։
Ամեն դեպքում` նյութն այն մասին է, որ յուրաքանչյուր ոք, ով հայտ է ներկայացնում հանրային - քաղաքական գործունեության, պարտավոր է դրսևորել պատշաճ և օրինակելի վարքագիծ, անգամ եթե իրեն վիրավորում են։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ