Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.04.2026 | 23:30
Ամենողո՛րմ Տեր,
ողորմի՛ր Քեզ հավատացողներին`
յուրայիններին ու օտարներին,
ծանոթներին ու անծանոթներին,
կենդանիներին ու ննջածներին.
Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ,
որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմությանը.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3080

Մեկնաբանություններ