«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության
27.05.2026 | 15:04

Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում Փաշինյանին գովերգելու համար՝ պատվիրելով անգլերեն լեզվով ֆիլմ նկարահանել հայկական ընդդիմության մասին։ Արդեն հրապարակել են ֆիլմի ամբողջական տարբերակը, որը ես, իհարկե, դիտել եմ, բայց չեմ տեղադրի․ չեմ ցանկանում նպաստել ադրբեջանական քարոզչության տարածմանը։

Ինչ խոսք՝ ունիկալ է հետևել, թե ինչպես են որոշ «յան» ազգանունով մարդիկ ակտիվ քարոզչություն անում ադրբեջանական փողերով ստեղծված ֆիլմում, որն ուղղված է ՀՀ ընդդիմության դեմ։ Բացի այդ՝ այն ունի մեկ հիմնական ուղերձ՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին․ նա «հեղափոխում» է հայ հանրության միտքը՝ հօգուտ Ադրբեջանի։

«Յան» ազգանունով մարդիկ, որոնք ադրբեջանական լրատվականի ֆիլմում են նկարահանվում՝ ուղղված ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելուն, խոսում են ՀՀ ընտրություններում ռուսական միջամտության մասին։ Ի շարս այլ երկրների միջամտությունների՝ ռուսական միջամտություն, իհարկե, կա, բայց դրա մասին խոսելու լավագույն հարթակը, երբ ընտրվում է ադրբեջանական մեդիան, լուրջ հարցեր է առաջացնում խոսող հայերի նպատակների ու ֆինանսավորման աղբյուրների մասին:

Տենց էլ չհասկացա, թե հակառուսականությունն ինչպես է որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ