Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Մեր հայրենակից հայուհուն նոր կյանք պարգևելու խնդրանքով

Մեր հայրենակից հայուհուն նոր կյանք պարգևելու խնդրանքով
27.01.2026 | 10:48

37-ամյա Սաթենիկը արվեստաբան է, տարիներ շարունակ աշխատել է իր մասնագիտությամբ, եղել Ալ․ Թամանյանի թանգարանի ներկայացուցիչ։ 2020-ից հետո Սաթենիկի մոտ առաջ են եկել ողնաշարի հետ կապված որոշ հիվանդություններ, որոնց հետևանքով երիտասարդ հայուհին վերջին ամիսներին գամված է անվասայլակին, չի կարողանում քայլել։

Կնոջը և մանկահասակ երեխային խնամելու համար ամուսինը դուրս է եկել աշխատանքից։

Բժշկական հետազոտություններից ելնելով՝ բժիշկները երաշխավորում են Սաթենիկի լիարժեք առողջացումը, ինչի համար անհրաժեշտ է մոտ 1 մլն դրամ։

Ընտանիքը հիմա չունի այդ հնարավորությունը, ուստի Երևանում գտնվող բնակարանն է վաճառքի հանել, որպեսզի կարողանա բուժման ծախսերը հոգալ և մնացած գումարով մարզում տուն գնել։

Եկեք օգնենք Սաթենիկի ընտանիքին, ոտքի հանենք և ուրախանանք նրանց ուրախությամբ։

Բանկային հաշվեհամար՝ 15100049931031 Արարատբանկ

Ստացող' Satenik Yenokyan

Քարտի համար՝ 4375 1110 1043 3328 Արարատբանկ

Tellcell +37498003024

idram +37498003024

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ