Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Արդարադատության նախարարի «փրկության օպերացիան», կամ «մեղքերի թողություն» Պետրոսի մոտ

Արդարադատության նախարարի «փրկության օպերացիան», կամ «մեղքերի թողություն» Պետրոսի մոտ
14.11.2026 | 17:11

Թվում է՝ համակարգը պետք է գետինը մտնի ամոթից։ Բայց ո՛չ։ Հայաստանյան իրականության մեջ սա միայն սկիզբն է։

Երբ հասարակության արդարացված զայրույթը պայթում է, և մարդիկ սկսում են իրերն իրենց անուններով կոչել, իշխանական մեքենան միանում է «փրկության օպերացիայի» ռեժիմով։ Եվ ահա, ամենակարևոր պահին գործի է դրվում հայկական քաղաքական շոուբիզնեսի գլխավոր սրբագործ մեխանիզմը՝ շտապ ուղևորություն դեպի Պետրոսի տաղավար։

Ամեն ինչ փայլուն է բեմադրված:

Անհրաժեշտ է հանրությանը մատուցել «հուզված, բայց անկոտրում» պաշտոնյայի կերպար։ Պետրոսի մոտ գնալը վաղուց դարձել է իշխանական ինդուլգենցիայի ստացման սուրբ ծես։ Մոռացե՛ք բանտում մահացած մարդուն, մոռացե՛ք համակարգային սպանությունը, ձախողումները։ Կարևորը նախարարի «հուզմունքն» է և այն, թե ինչպես են «չար լեզուները» համարձակվել հարցեր տալ։

Միաժամանակ, ֆեյսբուքյան տիրույթը ողողվում է «սրտիկներով» և կաղապարված ստատուսներով։ Թիմակիցներն ու աջակիցների մի ամբողջ բանակ՝ «իմ սիրելի նախարար», «խիզախ Սրբուհի» մակարդակով, լծվում է անպատասխանատվությունը սրբագործելու գործին։ Նրանք կարծում են, թե պաշտոնյաներին քծնելով՝ փրկում են պետությունը։ Մինչդեռ իրականում նրանք ընդամենը լվանում են իշխանության երկակի ստանդարտների արյունոտ հետքերը։

Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այս թատրոնը, որտեղ մարդկային կյանքը դարձել է չոր վիճակագրություն, իսկ պաշտոնյաների անգործությունը քողարկվում է հեռուստատեսային ողբերգություններով ու ֆեյքային ծափերով։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ