ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

«Մենք Իսրայելին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք գողանում են վերջին 1 տոկոսը»

«Մենք Իսրայելին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք գողանում են վերջին 1 տոկոսը»
20.10.2025 | 12:01

ԿՀՎ (CRI)-ի նախկին աշխատակիցը խոսելով Իսրայելի մասին, հետաքրքիր միտք է ասում, որի մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսել որպես պետություն ստեղծելու կամքի արտահայտություն.

«Մենք Իսրայելին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք գողանում են վերջին 1 տոկոսը» (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1126833925821253

Վաշինգտոնում գտնվող Իսրայելի դեսպանատունն ընդունում է Մոսադի և Շին Բետի հետախույզ սպաների, ովքեր լրտեսում են ամբողջ ԱՄՆ-ում, ասում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Ջոն Կիրիակուն՝ նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել են իր առաջին աշխատանքային բրիֆինգի ժամանակ։

Նրա խոսքերով՝ Իսրայելի հիմնական հետաքրքրությունը ուղղված է ռազմական ոլորտին։

«ՀԴԲ (FBI)-ն կարողացել է բացահայտել Մոսադի 187 չգրանցված գործակալների, որոնք սփռված են ամբողջ ԱՄՆ տարածքով և լրտեսում են մեր պաշտպանական կապալառուներին։ Մենք իսրայելցիներին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք ուզում են գողանալ վերջին 1 տոկոսը»,- ասում Ջոն է Կիրիակուն։

Ես չեմ պնդում, որ սա 100% ճշմարտություն է, բայց ես վստահ եմ, որ Իսրայելի տեխնոլոգիական առաջընթացը պայմանավորված է տարբեր երկրներից փոխառնված, հափշտակված տեխնոլոգիաներով։ ՈՒ կարծում եմ, որ սա պետության գոյության կամքի տեսանկյունից արդարացված է, ու այստեղ մենք ունենք սովորելու և Հայաստանից դուրս գտնվող մեր ռեսուրսները ճիշտ ու տեղին օգտագործելու խնդիր։

Մենք կարող ենք ո՛չ պակաս «Իսրայել» լինել տեխնոլոգիական և առաջընթացի իմաստով, սակայն դրա համար անհրաժեշտ է կամք և աշխատանք։

Վստահ եմ, որ մի օր մենք կանենք։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5129

Մեկնաբանություններ