Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ԱՄՆ-ը հերթական անգամ ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթին

ԱՄՆ-ը հերթական անգամ ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթին
01.09.2026 | 17:50

Վերջին շրջանում շատ է խոսվում նոր աշխարհակարգի ձևավորման մասին, այն է՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գոտիների, ֆինանսատնտեսական լծակների ու ռեսուրսների վերաբաշխման։

1974-ին նոր աշխարհի քաղաքական ճարտարապետներից Հենրի Քիսինջերի ջանքերով կնքվեց ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև նավթադոլադային (petrodollar) պայմանագիրը, որը դարձավ նոր աշխարհակարգի հենասյունը՝ փոխարինելով Բրեթոն Վուդսի համակարգին (ֆինանսական կարգավորման առաջին համակարգն է, երբ ԱՄՆ դոլարը կարգավորվում էր ոսկով)։

Շատերը կարծում են, թե նոր աշխարհակարգի ձևավորումը սկսվել է կորոնավիրուս կոչվող համաշխարհային բլեֆի ժամանակ, սակայն այն իրականում մեկնարկել է շատ ավելի վաղ. հիշենք Բրեքսիտը, Թրամփի՝ առաջին անգամ ԱՄՆ նախագահ կարգվելն ու պաշտոնական Լոնդոնի դժգոհությունը, Չինաստանի առաջնորդի Մեծ Բրիտանիա այցելությունն ու Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները, և պարզ կդառնա, թե երբ ու ինչ հակասություններ սկսեցին ի հայտ գալ հավաքական Արևմուտքի (ԱՄն-Մեծ Բրիտանիա-Եվրամիություն եռյակի) միջև։

Կորոնավիրուսի պատասխանատու կարգելով բադենյան վարչախմբին՝ ԱՄՆ պետական ապարատն անցավ գործի՝ ի դեմս 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի։

Վենեսուելան հանդիսանում է նավթի ամենահարուստ պաշար ունեցող երկիրը, և նախագահ Մադուրոյի ձերբակալությունն ու ամերիկյան նավթային գիգանտների մուտքն այդ երկիր կարծես կրկնությունը լիներ 1974-ի ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագրի, իսկ Իրանին հասցված հարվածները ոչ այնքան Իրանի, որքան ԵՄ-ի և Չինաստանի ախորժակը զսպելուն ուղղված քայլեր են։

Այսպիսով, ԱՄՆ-ը հերթական անգամ ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթին՝ շարունակելով թելադրել խաղի կանոնները ողջ աշխարհում։

Կարելի է ենթադրել, որ կրիպտոարժույթների շուկայի վերջնական կարգավորումից հետո հաջորդ ֆինանսական համակարգի ներդրման ժամանակ նշանակալի դեր է ունենալու հենց կրիպտոարժույթը։

Այսպիսով, ԱՄՆ-ը շարունակում է իրականացնել իր հեգեմոն քաղաքականությունն աշարհում՝ զսպելով հնարավոր մրցակիցների տնտեսական աճն ու քաղաքական ազդեցության հնարավոր տարածումը։

Հ.Գ. Օրինակելի պետության (ինչպես ԱՄՆ-ն է) առանցքային առավելություններից գլխավորը պետական ապարատի ինստիտուցիոնալ բնույթն է և համակարգված պետական քաղաքականության պարտադիր (ցանկացած գնով) իմպլեմենտացիան։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 15963

Մեկնաբանություններ