ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սպասում եմ Մունդիալի մեկնարկին

Սպասում եմ Մունդիալի մեկնարկին
10.06.2026 | 12:44

Հարգելի ընդդիմություն:

Ակնհայտ է, որ երկրում Նիկոլը չունի մեծամասնության աջակցությունը:

Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծել է:

Ակնհայտ է նաև, որ ձեզնից բոլորի ու բոլորիՍ սպասելիքները շատ մեծ են: Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, որովհետև իրենց կարիքը հաստատ դեռ ունենալու եք:

Լսե՛ք մարդկանց, խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը: Եթե դա անեք բաց ու ազնիվ և հատկապես բովանդակային գործողությունների պլան ներկայացնելով, ապա մարդիկ կընդունեն ձեր ամեն մի որոշումը:

Քվեն ձերն է: Որոշումներ կայացնողներն էլ դուք եք: Թող ոչինչ ձեզ չկաշկանդի: Վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք:

Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հ.Գ.

Սույնով շարունակում եմ մնալ ընդդիմության համար ցավող ՀՀ շարքային քաղաքացի և սպասում Մունդիալի մեկնարկին:

Այնտեղ նիկոլենք ոչինչ կեղծել չեն կարող:

Միշտ ձեր՝ Ռուբո

Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ