Հայկական բուսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կդադարեցվի հունիսի 12-ից
12.06.2026 | 11:14
«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ:
Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում...