Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Սա միջազգային քաղաքականություն է, տիկնայք և պարոնայք

Սա միջազգային քաղաքականություն է, տիկնայք և պարոնայք
05.01.2026 | 14:07

Էրդողանի և Ալիևի մերձավորագույն բարեկամ Նիկոլաս Մադուրոյին հասավ այն, ինչ պետք է հասներ նրա սիամական երկվորյակներ Էրդողանին ու Ալիևին։

Իհարկե, սրանց համեմատել հնարավոր չէ, որովհետև Էրդողանն առնվազն միջին տերության առաջնորդ է, որին շատ բաներ կներվեն, իսկ ահա Ալիևի դեպքն այլ է...

Մադուրոյի դեսպանը դիմել է Թուրքիային, հստակ դիրքորոշում արտահայտելու համար, իսկ այդ դիրքորոշումը, կարծում եմ, չի լինելու հօգուտ Մադուրոյի, որովհետև նա Էրդողանի համար մի սովորական Բաշար ալ-Ասադ է, ում հետ կարելի է ընտանիքով գնալ հանգստի, իսկ հետո ահաբեկիչներ ուղարկել նրա հետևից։

Սա միջազգային քաղաքականություն է, տիկնայք և պարոնայք:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ