ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ամերիկյան և իսրայելական հրթիռները բարձր ճշգրտության են և չեն կարող պատահաբար հարվածել դպրոցին

Ամերիկյան և իսրայելական հրթիռները բարձր ճշգրտության են և չեն կարող պատահաբար հարվածել դպրոցին
03.03.2026 | 14:05

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 171-ի։

Այստեղ պետք է նշել, որ ամերիկյան և իսրայելական հրթիռները բարձր ճշգրտության են և չեն կարող պատահաբար հարվածել դպրոցին։

Հետևաբար, դա եղել է կանխամտածված հարված, դա եղել է պատժիչ գործողություն։

Թրամփը Էպշտեյնի գործի շարունակողն է։ Նա մեծ խաբեբա է, որին հավատաց ողջ աշխարհը։ Իսկ հավատացին, որովհետև մարդիկ սիրում են սուտը։

Այժմ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» կարելի է վերանվանել «Պաղեստինցի և իրանցի երեխաների արյունը Թրամփի ձեռքերի վրայից լվանալու խորհուրդ»։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ