Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Այսօր Բիթլզի համաշխարհային օրն է-Global Beatles Day

Այսօր Բիթլզի համաշխարհային օրն է-Global Beatles Day
26.06.2026 | 13:02

Կա երաժշտություն, որը հասկանալու համար լեզու պետք չէ։

Ես միշտ սիրել եմ լսել The Beatles-ին՝ այն ժամանակ, երբ անգլերենից գրեթե ոչինչ չէի հասկանում։ Երգերն ուղղակի հասնում էին սրտիս։ Միակ բառը, որ ճանաչում էի, love-ն էր։

Հետո սկսեցի անգլերեն սովորել։

Եվ իմ առաջին փոքրիկ հայտնագործություններից մեկը եղավ այն օրը, երբ նորից լսեցի նրանց երգերից մեկը։ Այս անգամ ոչ միայն մեղեդին էի լսում, այլև՝ բառերը։ Այն, ինչ տարիներ շարունակ զգացել էի միայն երաժշտության միջոցով, հանկարծ դարձավ հասկանալի նաև լեզվի միջոցով։

Դա յուրահատուկ զգացում էր։ Կարծես վաղուց ճանաչած ընկերոջդ հետ վերջապես սկսում ես խոսել նույն լեզվով։

Հենց այդ ժամանակ ավելի խորությամբ հասկացա, թե ինչու է The Beatles-ի արվեստը հաղթահարել ժամանակն ու սահմանները։ Որովհետև իսկական երաժշտությունը նախ հասնում է սրտին, հետո միայն՝ մտքին։

Այսօր՝ Global Beatles Day-ին, երախտագիտությամբ եմ հիշում Լիվերպուլի չորս երիտասարդներին, որոնց երգերը սովորեցրին, որ երբեմն զգացմունքը շատ ավելի շուտ է գալիս, քան բառերը։

All You Need Is Love.

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 7414

Մեկնաբանություններ