Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Այո, ես ու ինձ նման շատերը սխալվեցինք և ունենք պարտականություն սխալն ուղղելու

Այո, ես ու ինձ նման շատերը սխալվեցինք և ունենք պարտականություն սխալն ուղղելու
23.04.2025 | 19:16

Մի՞թե հնարավոր էր այսքան ու այսպես սխալվել։ Չնայած ընդամենը մեկ ամիս անց ամբողջ ծավալով հասկացել էի սխալի մասշտաբը ու սարսափում էի հետևանքներից։ Ամեն դեպքում, դեռ մի որոշ ժամանակ հույս էի փայփայում, որ ամեն ինչ լավ կլինի։ Այն մարդկային պարզ ու ազնիվ երազանքները, որոնք փայփայելով մտել էինք (ես ու ինձ նման շատերը) պայքարի մեջ, թույլ չէին տալիս խոստովանել սխալը։ Երբ տեսնում էիր, թե ովքեր ու ինչպես ես վարար գետի նման լցվում հեղափոխության ծովը, հասկանում էիր, որ շատ շուտով ծովը պղտորվելու է։ Գուցե սկզբից էլ պղտոր էր, մենք էինք զուլալ տեսնում։ Ու ամենավատը այն էր, որ այդ պղտորող հատվածը հազար անգամ ավելի բարձր էր գնահատվում։ Նրանք ավելի ճարպիկ էին ու հեշտությամբ կուսակցափոխությամբ տեղավորվեցին առաջին շարքերում։ Ու շատ արագ ազատվեցին մեզ նման լավ պետություն ունենալու երազանքով վարակված միամիտներից։ Մենք սկսեցինք բարեկամաբար քննադատել, պահանջել, բայց դա էլ արագ լռեցրեցին իրենց անեծքներով ու ատելության խոսքով։

Հետո եղավ այն, ինչ եղավ՝ բոլորիս աչքի առաջ, ու ամեն մեկս մեր պատկերացումներով պիտի գնահատենք՝ ինչ եղավ ու ինչու։

Այո, ես ու ինձ նման շատերը սխալվեցինք և ունենք պարտականություն սխալն ուղղելու։ Չնայած՝ ես պնդում եմ, որ մենք չենք սխալվել, որովհետև հավատացել ենք գաղափարին, երազանքին, ու մենք մեղավոր չենք, որ իրենք ստել են, չեն եղել այդ գաղափարների ու երազանքների կրողը։ Մենք մեղավոր չենք, որ իրենք ձախողել են ամենուրեք։ Հաջորդ իշխանափոխությունից հետո այդ կուսակցափոխ եղածները վերակուսակցանափոխվելու են ու ապրեն այնպես, ասես ոչինչ չի եղել։ Ամեն դեպքում, ոչինչ ու երբեք անպատասխան չի մնալու, մի օր անպայմանորեն հաղթելու է ճշմարտությունը։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 5010

Մեկնաբանություններ