Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ցանկացած արտաքին միջամտություն կանոնական առումով համարվում է բռնազավթում

Ցանկացած արտաքին միջամտություն կանոնական առումով համարվում է բռնազավթում
23.04.2026 | 11:35

Հայ Եկեղեցու կանոնները սահմանում են, որ եկեղեցու կառավարման կարգը, Կաթողիկոսի ընտրությունը և կանոնադրությունը որոշվում են եկեղեցական ժողովների և կանոնական հաջորդականության միջոցով, ոչ թե՝ անհատ մարդկանց կամ խմբակների։ Ցանկացած արտաքին միջամտություն կանոնական առումով համարվում է բռնազավթում և եկեղեցական ազատության կոպիտ ոտնահարում։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ