Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.05.2014 | 00:32

Դարձյալ բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։ Ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի, և դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրեժը, ովքեր սուտ են երդվում»։ «Ես պիտի հանեմ դա,- ասում է Ամենակալ Տերը,- և այն պիտի մտնի գողերի տունը և նրանց տունը, որոնք սուտ երդում են անում իմ անունով. պիտի մնա նրանց տանը և պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը»։


Զաքարիա 5. 1-4

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ