Գնաց ամբողջ աշխարհի աչքի առաջ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, տարավ հայաթափության, հիմա եկել` ինչ-որ քսերոքս արած թուղթ է տարածում։
Ձեր ստորագրությունների թանաքը դեռ չի չորացել էն բոլոր թղթերի տակ, որոնցով դժբախտություն դժբախտության վրա բերեցիք...
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենամեծ և ամենահեղինակավոր համաշխարհային հայկական ցանցային կառույցն է, և բոլոր ժամանակներում բոլոր կայսրությունները ցանկացել են կա՛մ կոտրել, կա՛մ տիրապետել համահայկական այս հզոր կառույցին...
Սովետական Միության փլուզումից առաջ ՀԽՍՀ ՊԱԿ-ի (նույն ինքը՝ КГБ-ի) բոլոր արխիվները Երևանից տեղափոխում են Մոսկվա։
Ըստ այդմ՝ այսօրվա ՀՀ ԱԱԾ-ն չի կարող ՊԱԿ-ի գործակալական ցանցի մասին որևէ բան հաստատել կամ հերքել...
ՈՒրախալի է, որ շուռ տված հոգևորականների ու իշխանության կողմից Սուրբ Էջմիածին բերվածների գրոհը ձախողվեց,․ սակայն պետք է հասկանալ, որ սա, ռազմական լեզվով ասած, Նիկոլ Փաշինյանի կողմից «հետախուզություն էր՝ մարտով»...
Դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց: Վեհափառը մեր աչքի առաջ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու երկրային հզոր պաշտպան ու պահապան:
Այսպիսի սարսափելի ճնշման ամեն մեկը չէր դիմանա՝ գերադասելով ձեռքերը լվանալ...
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի՝ «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:
Ի՞նչ է ստացվում...
Անհավատ ու անհայրենիք Փաշինյանն ու նրա քպ-ական ակտիվը ի զորու չեն հասկանալու, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոստիկանական և ԱԱԾ-ական ուժերի այսօրվա աննախադեպ կենտրոնացումն արդեն իսկ իրենց ջախջախիչ քաղաքական և բարոյական պարտությունն է...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...