Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի նեղուցի փակումով ստիպեց ԱՄՆ-ին ընդունել խաղաղության իր պայմանները:
Իրանը դառնում է ռեգիոնալ գերտերություն և, թափ հավաքելով, կարող է փակել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հնարավորությունների պատուհանը:
Ալիևը շտապում է և նոր ճնշում կիրառում Փաշինյանի վրա` ալիևյան սահմանադրություն ընդունելու ուղղությամբ:
Երկու հարց է դրած` սահմանադրական մեծամասնության ձևավորում և ընտրողների ցուցակի կրճատում, որպեսզի «այո»-ի անցկացման համար բավարար լինի 450-500 հազար ձայները:
Դրա համար են ԿԸՀ-ի ապօրինությամբ 4 մանդատների գողության գործողությունը, բռնաճնշումները Ազգային Ժողով անցած ընդդիմության վրա և Հայաստանից վեց ամսից ավելի բացակայող քաղաքացիներին ընտրական ցուցակից հանելու շրջանառության մեջ դրած հակասահմանադրական օրենքի նախագիծը:
Հայաստանն Ադրբեջանի կալվածք դարձնելու այս գործընթացին դիմակայելու միակ ձևը` «Ոչ»-ի միասնական շարժման ստեղծումն է:
Լևոն Զուրաբյան,
ՀԱԿ փոխնախագահ