Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Սեր և բարօրություն նորաստեղծ ընտանիքին

Սեր և բարօրություն նորաստեղծ ընտանիքին
21.10.2016 | 00:01

«Իրատեսի» խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է իր աշխատակից Համլետ Հակոբյանին և նրա տիկնոջը՝ Կարինե Հակոբյանին՝ միակ արու ժառանգի՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ամուսնության երջանիկ առիթով:


Սեր և անսահման երջանկություն ենք մաղթում ձեր նորաստեղծ օջախին, սիրելի Վլադիմիր և Անուշիկ, փոխադարձ հարգանք ու անսպառ քնքշություն համատեղ կյանքի բոլոր տարիներին: Հայ ընտանիքի լույսն ու ջերմությունը երեխաներն են, շատ երեխաներ ունեցեք, շենացրեք ձեր օջախը, ուստրեր և դուստրեր պարգևեք մեր ազգին, երջանկացեք նրանցով, և թող հպարտ լինեն ձեր զավակներն իրենց ծնողներով, տատիկ-պապիկներով:
Մի բարձի ջահել մնաք, սիրելի նորապսակներ:

Դիտվել է՝ 7650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ