Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Իսկ Ջոկերին նույնիսկ պետք չէր փոխել. նա պարզապես կմտներ քաղաքականություն

Իսկ Ջոկերին նույնիսկ պետք չէր փոխել. նա պարզապես կմտներ քաղաքականություն
22.09.2026 | 14:41

Եթե Պիտեր Պարկերը ոչ թե գլուխը կախ, մի քիչ ամաչկոտ ու բարի դեռահաս լիներ, այլ Յոնջլախի մայլեքում բազարների մեջ թրծված ջահել, «Սարդ-մարդու» պատմությունը լրիվ այլ կլիներ։

Սարդոստայն նետելու փոխարեն նա ռեպլիկներ կնետեր աղջիկների հետևից, դիվայսների փոխարեն կլինեին «ճշտի դասեր», իսկ հերոսը շենքից շենք չէր ցատկի, որովհետև սազական չի լավ տղուն կապիկություն անել։

Իսկ եթե Թոնի Սթարկը տեխնոլոգիական միլիարդատիրոջ փոխարեն ալկոհոլիզմով տառապող հոպար լիներ, նրան էլի կկոչեին Երկաթյա մարդ, բայց միայն այն պատճառով, որ հերթական շշի համար հանձնելու երկաթ էր հավաքելու։

Վախենալու է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Բրյուս Բենները ոչ թե հանճարեղ ֆիզիկոս, այլ պատգամավոր լիներ։

Նա կբարկանար, կդառնար Խալկը, կջարդեր ամեն ինչ, իսկ հաջորդ օրը Խալկը նորից կգար նիստի ու կքվեարկեր իր նախկին հայտարարությանը հակառակ։

Կապիտան Ամերիկան էլ դժվար թե Կապիտան Ամերիկա լիներ։ Հայաստանում նրան, երևի, կասեին՝ «Այ կապիտա՞ն, բա դու ինչի՞ չես զոհվել»։

Տոռը մուրճով չէր շրջի։ Նրա մուրճը վաղուց, 2021թ.-ից մարդա մեկի մոտ է, որպես «անհրաժեշտ գույք», իսկ անմուրճ Տոռը կփորձեր ապացուցել, որ Ասգարդը պատմականորեն միշտ էլ եղել է օտար մոլորակի անբաժանելի մասը։

Բեթմենը, ի դեպ, ամենադժվար վիճակում կհայտնվեր։ Գիշերները հանցագործների դեմ պայքարելու փոխարեն նա առավոտից մինչև երեկո կփորձեր հասկանալ՝ ո՞վ է իրականում Բրյուս Ուեյնի ունեցվածքի սեփականատերը, ո՞ր օլիգարխի հետ է կապված, ինքը վերջապես ընդիմադիր է, թե իշխանամետ և ինչու է իր ստվերային հիմնադրամը հարկայինում խնդիրներ ունենում։

Իսկ Ջոկերը… Ջոկերին նույնիսկ պետք չէր փոխել։

Նա պարզապես կմտներ քաղաքականություն։

Ու ամենավատն այն է, որ որոշ ժամանակ անց ոչ ոք չէր հասկանա՝ ինքը կատակո՞ւմ է, թե՞ նախընտրական ծրագիր է ներկայացնում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ

ers">ԳործընկերներՀետադարձ կապ