ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ինչու՞ է ԱՄՆ-ի շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը

Ինչու՞ է ԱՄՆ-ի շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը
28.02.2026 | 19:48

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները Հորմուզի նեղուցի փակման մասին հերթական անգամ հիշեցնում են, որ համաշխարհային էներգետիկ համակարգը կառուցված է ծայրահեղ խոցելի աշխարհագրական հանգույցների վրա։ Հորմուզը դրանցից առանցքայինն է։

Իրավաքաղաքական առումով նեղուցը բաժանված է Իրանի և Օմանի միջև (1975 թ. համաձայնագիր)․ այստեղ առանձին «միջազգային ջրեր» գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, 1982 թ. ՄԱԿ-ի Ծովային կոնվենցիան ամրագրում է տրանզիտային անցման իրավունք, որը չի կարող կամայականորեն կասեցվել։ Սակայն Իրանը կոնվենցիան չի վավերացրել։ Արդյունքում ձևավորվում է երկակիություն՝ դե յուրե միջազգային անցում, դե ֆակտո՝ վերահսկվող տարածքային միջանցք։

Հորմուզի գլոբալ նշանակությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ ծավալներով։ Աշխարհում օրական սպառվող նավթի 20-25% և հեղուկացված գազի շուրջ մեկ երրորդը անցնում են հենց այստեղով (վերջինիս հիմնական մատակակարը՝ Կատար)։ Միաժամանակ, Պարսից ծոցի ավազանը պարունակում է աշխարհի ապացուցված նավթի գրեթե կեսը և գազի մոտ 40%-ը։ Տարեկան արժեքը՝ էներգետիկ համարժեքով մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտերիա է, որի խափանումը անմիջապես վերածվում է գնային շոկի։

Հատկանշական է, որ հիմնական հարվածը կհասնի ոչ թե Արևմուտքին, այլ Ասիային․ նավթի հոսքերի ավելի քան 80%-ը ուղղվում է Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նեղուցից որոշ երկրների կախվածությունը հասնում է 60-75 %-ի։ Այսինքն՝ Հորմուզի գործոնը նույնքան ասիական անվտանգության հարց է, որքան՝ մերձավորարևելյան։

Տարածաշրջանում առկա են շրջանցիկ խողովակաշարեր, սակայն դրանց թողունակությունը բավարար չէ ամբողջ ծավալը փոխարինելու համար։

- Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը կարող է օրական ընդամենը 5 մլն բարել հասցնել Կարմիր ծով:

- ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը ապահովում է մոտ 1,5 մլն բարել օրական։

- Իրաքի հյուսիսային Կիրկուկ-Ջեյհան երթուղին չի սպասարկում հարավային հսկա հանքավայրերը, որոնք կախված են Բասրայի նավահանգստից և Հորմուզից։

Արդյունքում, եթե նեղուցը երկարաժամկետ պարալիզացվի, համաշխարհային տնտեսությունում գոյանում է էներգետիկ ու հեղուկացված գազի պակասորդ։ Ավելին, ՕՊԵԿ պահուստային հզորությունների մոտ 70%-ը գտնվում է հենց Պարսից ծոցի երկրներում, որոնք նույնպես կախված են Հորմուզից:

Այս կոնֆիգուրացիան առավել քան բխում է ԱՄՆ գեոտնտեսական շահերից՝ Ասիայի տնտեսական աճի զսպում, ԵՄ-ի՝ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումներից կախվածության կտրուկ ավելացում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը լավ հնարավորություն է ստանում զսպելու նաև իր գլխավոր նավթային մրցակցին՝ ՕՊԵԿ-ին:

Չափազանց բարդ ու բազմաշերտ պարտիա է խաղարկվում:

Վահե Դավթյան

Քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ