ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Եվրոպական երկրների ղեկավարները վաղուց արդեն քրիստոնեական արժեքներ չեն դավանում

Եվրոպական երկրների ղեկավարները վաղուց արդեն քրիստոնեական արժեքներ չեն դավանում
07.05.2026 | 10:30

Նրանցից և ոչ մեկը Հայաստան այցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին չի այցելել: Ավելին` որևէ մեկը Մայր Տաճար չի այցելել, աշխարհում մի եզակի սակրալ վայր, ուր իջել է Քրիստոս ու անձամբ հրամայել կառուցել իր Եկեղեցու Մայր Տաճարը: Սա հստակ ուղերձ և վերաբերմունք է։ Հակաեկեղեցական արշավի վերաբերյալ ոչ մի գնահատական չկա նույնպես։ Փառք Աստծո, որ ամեն ինչ հստակ է և պարզ, գոնե թատրոնի ականատես չեղանք:

Մերօրյա բաբելոնյան աշտարակաշինարարներն ընդունում են պղծությունն օրինականացնող օրենքներ, միջազգային կոնվենցիաներ, որով պարտադրում են այլ երկրների ընդունել աստվածամերժ օրակարգեր, խորթ արժեհամակարգեր, ընտանիքի խեղաթյուրված մոդելներ, սոցիալական սեռ, «պատվաստումների» անվան տակ գենային պրեպարատների ներարկումներ, տանում մարդկությանը նոր «աշխարհիկ կրոնի» հաստատման ճանապարհով։

Սակայն, Բաբելոն համակարգի կործանումը Աստծո ցասման ներքո աշխարհի վախճանին Հայտնության գրքում գուժում է հրեշտակը. «Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից» (Յայտն. 18:2-3):

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5238

Մեկնաբանություններ