Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

ՌԴ դեսպանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով

ՌԴ դեսպանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով
12.06.2014 | 12:13

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը կարծում է, որ հնարավոր է գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում։ «Ես ցանկացած հարցի խաղաղ կարգավորման կողմնակից եմ։ Այն, ինչ կատարվում է սահմանին, սարսափելի է։ Կարելի է որոշակիորեն հակազդել։ Դա կարելի է անել բանակցությունների ճանապարհով։ Գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ լուծում է այդ հարցը։ Խաղաղ լուծումներ, իհարկե, կան, ես համոզված եմ»,- Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամների կազմակերպած Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովում նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Նա կարևորեց երիտասարդական նման համաժողովի անցկացումը, քանի որ հետխորհրդային տարածքի պետությունների միջև ձեռքբերումներն ու հարաբերությունները ձևավորվել են դեռևս մեր պապերի օրոք։ «Մեր երկրների ղեկավարներն իմաստուն քաղաքականության շնորհիվ այդ հարաբերություններն այսօր պահում են բարձր մակարդակում, և համագործակցությունն առաջ է ընթանում։ Սակայն ապագան երիտասարդներինն է։ Կարևորը երիտասարդների միջև շատ շփումներն են։ Որքան շատ լինեն շփումները, լավ ճանաչեն միմյանց, այնքան նրանց սրտերում ավելի շատ հարգանք ու սեր կլինի»,- ընդգծեց դեսպանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ